Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մայիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Հայաստան։ Նույն օրը ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը։               
 

Հուսավառվենք

Հուսավառվենք
01.12.2017 | 11:35

Գեղասահքի Tallinn Trophy-2017 միջազգային մրցաշարին մասնակցել է Հայաստանի հավաքականի անդամ, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանն ու 23 մասնակցի մեջ զբաղեցրել ութերորդ հորիզոնականը: ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը հայտնել է արդյունքից իր գոհունակության մասին:


Անդրադառնալով մեր մյուս գեղասահորդներին` նա նշել է, որ Թինա Կարապետյան-Սիմոն Պրու Սենեկալ պարային զույգը դեկտեմբերի 6-9-ին կմասնակցի խորվաթական Golden Spin of Zagreb միջազգային մրցաշարին և, որ նրանք Փհենչխան մեկնելու հնարավորություն ունեն, քանի որ Իսրայելը ներկայացնող պարային զույգը օլիմպիադայի մասնակցության հայտ դեռևս չի ներկայացրել:


Ֆեդերացիայի նախագահը անդրադարձել է նաև Անաստասիա Գալուստյանի հարցին: Մեր մենասահորդուհին ներկայումս գտնվում է Մոսկվայում, պարապում է մեղմ ռեժիմով, քանի որ թեթև վնասվածք ունի և այդ պատճառով բաց կթողնի մոտակա երկու մրցաշարը: Անաստասիա Գալուստյանը մեր օլիմպիական հավաքականի ամենառեալ թեկնածուներից մեկն է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1941

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ